Գազպրոմբանկից հեռացավ կառավարման տնօրեն Սերգեյ Բաբայանը

06.03.2013 14:06
Գազպրոմբանկից հեռացավ կառավարման տնօրեն Սերգեյ Բաբայանը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Գազպրոմբանկի կառավարման տնօրենի պաշտոնից հեռացավ Սերգեյ Բաբայանը, այդ մասին հայտնում է Банки.ру պորտալը, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Ինչպես պարբերականին պատմել է նախկին կառավարման տնօրենը, երկուշաբթի` մարտի 4–ը նրա վերջին աշխատանքային օրն էր բանկում։ Բաբայանն այդ պաշտոնում աշխատում էր 2012թ.–ի հունիսից` պատասխանատու լինելով բանկի ներդրումային բլոկի կառուցվածքային պրոդուկտների զարգացման համար։ Նա ենթարկվում էր կառավարման փոխնախագահ Ալեքսեյ Մատվեևին, ով ղեկավարում է ներդրումային բլոկը։

Գազպրոմբանկի մամուլի ծառայությունը «Կոմերսանտի» հարցին չի պատասխանել, իսկ բանկի փոխնախագահ Եկատերինա Տրոֆիմովան, մեկնաբանելով Բաբայանի հեռացումը, ասել է. «Սա Գազպրոմբանկի ներդրումային բանկային թիմի կադրերի ռոտացիայի սովորական գործընթացի մի մասն է։ Վերջին նշանակումներից են` լոնդոնյան Barclays Capital–ից Դենիս Շուլակովը  (զբաղեցրել է առաջին փոխնախագահի պաշտոնը) և Renaissance Capital–ից Վադիմ Դորմիդոնտովը։

Երեքշաբթի նաև հայտնի դարձավ, որ Գազպրոմբանկում իր պաշտոնը լքում է գործադիր փոխնախագահ, վստահված կառավարման բիզնեսի ղեկավար Անատոլի Միլյուկովը։ Գազպրոմբանկի ակտիվների կառավարման բիզնեսի համակարգողը Միլյուկովի փոխարեն դարձավ Այլին Սանտայը։

1990թ.-ին հիմնված «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն նույնանուն խմբի գլխավոր բանկն է , որը համախմբում է բանկային, նավթաքիմիական և մեդիա-ակտիվները (Գազպրոմբանկի խումբ): Գազպրոմբանկն ուժեղ դիրքեր է զբաղեցնում ռուսական և միջազգային ֆինանսական շուկաներում՝ լինելով կորպորատիվ պարտատոմսերի թողարկումների տեղաբաշխման և կազմակերպման, ակտիվների կառավարման, մասնավոր բանկային սպասարկման ոլորտի, ներդրումային բանկինգի կորպորատիվ ֆինանսավորման և այլ բնագավառների գծով ռուսական առաջատարներից: --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև