Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 2013 թվականին շուրջ 744,3 մլրդ դրամ է կազմել

06.03.2013 15:15
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 2013 թվականին շուրջ 744,3 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականին ԱՊՊԱ գծով  3985  փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ  744,3 մլն դրամ, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

«Հայաստանում հունվարի 31–ի տվյալներով` ապահովագրվել է ավելի քան 359,9 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է ավելի քան 5103 հազար, միաժամանակ 27  դեպքի հայտեր չեն բավարարվել»,– նշվում է կայքում։
Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 210,6 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում։

Ապահովագրավճարների ծավալը 2013 թվականին կազմել է շուրջ 5,5 մլրդ դրամ: Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը  ($1-410,6 դրամ է)։—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև