Հայաստանում ԶԵԱԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է $79 մլն

06.03.2013 15:24
Հայաստանում ԶԵԱԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է $79 մլն

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/.  Ներկա պահին Հայաստանում Զարգացման եվրասիական բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 79 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում տեղեկացրեց ԶԵԱԲ երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

«ԶԵԱԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը Հայաստանում ներառում է այն նախագծերը, որոնք ուղղված են ՓՄՁ ֆինանսավորմանն ու ֆինանսական ինստիտուտներին նպատակային վարկային գծեր հատկացնելու միջոցով միկրոֆինանսավորմանը»,– ասել է նա։

Ըստ Հայաստանում ԶԵԱԲ ներկայացուցչության տնօրենի` ներկա պահին Բանկը քննարկում է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության բնագավառի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ բնագավառների մի քանի նախագծեր։

Իգնատովը նշել է, որ 2012թ.–ի վերջին Հայաստանում ԶԵԱԲ–ի ներդրումային պորտֆելի ծավալը հասել է 109 մլն ԱՄՆ դոլարի` հաշվի առնելով արդեն մարված նախագծերը։

ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև