Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թ.–ի հունվարին կազմել են ավելի քան 510.4 մլն դրամ

06.03.2013 18:54
Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թ.–ի հունվարին կազմել են ավելի քան 510.4 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի հունվարին կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 68.5 տոկոսը կամ ավելի քան 510.4 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

Հայաստանում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվարին կազմել է մոտ 744.3 մլն դրամ։

Տվյալների համաձայն, ԱՊՊԱ փոխհատուցումների վճարների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերությունը 240.2 մլն դրամի չափով։ Այնուհետև ԻՆԳՈ Արմենիան է` ավելի քան 168.8 մլն դրամով և Ռեսոն` ավելի քան 101.3 մլն դրամով։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցման հայտերի թիվը 2754 է կազմել։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի մեկից։

Ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006 թվականի հունվարի 1–ից իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև