Հայաստանի ներդրումային կլիման ԶԵԱԲ անդամ–պետությունների շարքում ամենաբարենպաստներից մեկն է

06.03.2013 19:16
Հայաստանի ներդրումային կլիման ԶԵԱԲ անդամ–պետությունների շարքում ամենաբարենպաստներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/.  Զարգացման եվրասիական բանկի անդամ–պետությունների շարքում Հայաստանի ներդրումային կլիման ամենաբարենպաստներից մեկն է, հայտարարել է  ԶԵԱԲ երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

«Դրան նպաստում է բավական կայուն մակրոտնտեսական իրավիճակը, ՀՆԱ համեմատաբար բարձր աճը ցածր գնաճի դեպքում, դրամի արժևորումը և մակրոտնտեսական այլ գործոններ»,– ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

Իգնատովը նշել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման մակարդակն ԱՊՀ–ում լավագույններից մեկն է, ինչին նպաստում է բանկային վերահսկողության բավական կոպիտ քաղաքականությունը, որը տարվում է Կենտրոնական բանկի կողմից, միասնական վարկային ռեգիստրի առկայությունը, լավագույն համաշխարհային պրակտիկայի լայն կիրառումը և շուկայի համեմատաբար ոչ մեծ չափը։

Նա հիշեցրել է, որ Doing Business–ի վերջին վարկանիշում Հայաստանը բարելավել է իր դիրքերը` 50–ից բարձրանալով 32–րդ տեղը, (համեմատության կարգով` Ղազախստանը գտնվում է 49–րդ տեղում, Ռուսաստանը` 112) երեք կարևորագույն ուղղություններով ցուցանիշները բարելավելու հաշվին` ներդրողների պաշտպանություն, հարկում, էլեկտրացանցերին միացում։

«Նման գործարար միջավայրը Բանկի մասնակից պետությունների շրջանում ամենագրավիչներից մեկն է։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։

Ներկա պահին Հայաստանում Զարգացման եվրասիական բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 79 մլն դոլար, 2012թ.–ի վերջին Հայաստանում ԶԵԱԲ–ի ներդրումային պորտֆելի ծավալը հասել է 109 մլն ԱՄՆ դոլարի` հաշվի առնելով արդեն մարված նախագծերը։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև