Հայաստանի 2012 թ.–ի գովազդատու բանկերի թոփ–հնգյակը

07.03.2013 13:50
Հայաստանի 2012 թ.–ի գովազդատու բանկերի թոփ–հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2012 թվականին առավել գովազդային և ներկայացուցչական ծախսեր կատարած հայկական բանկերի վարկանիշը։ Թոփ–հնգյակում ընդգրկվել են` Ամերիաբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Կոնվերսբանկը, HSBC Բանկ Հայաստանը և ՎՏԲ Հայաստան բանկը։

Հայաստանի առևտրային բանկերի համախառն ծախսերը 2012 թվականին «գովազդ և ներկայացուցչական ծախսեր» հոդվածով կազմել են 4.1 մլրդ դրամ, ինչը 6.3 տոկոսով ավելի է, քան 2011 թվականին։

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համապատասխան` «գովազդ և ներկայացուցչական ծախսեր» հոդվածով առաջատարը 2012 թվականին Ամերիաբանկն է, որի ծախսերն այդ հոդվածով կազմել են 653.8 մլն դրամ կամ

Միաժամանակ վարկանիշի երկրորդ տեղում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, չնայած, որ 2012 թվականին նրա գովազդային և ներկայացուցչական ծախսերը կրճատվել են 32.5 տոկոսով` կազմելով 551.3 մլն դրամ` 2011 թվական 816.7 մլն դրամի դիմաց։

Միաժամանակ Կոնվերսբանկի ծախսերի տվյալ հոդվածը զգալիորեն աճել է նախորդ տարվա ընթացքում և կազմել է 396.3 մլն դրամ` 2011 թվականի 215.1 մլն դրամի դիմաց` ապահովելով 84.2 տոկոսի աճ։ Այդ ցուցանիշը բանկին բարձրացրել է «ԱՌԿԱ»–ի տվյալ վարկանիշի երրորդ տեղը։

Վարկանիշի չորրորդ հորիզոնականում է HSBC Բանկ Հայաստանը` 322.1 մլն դրամ ցուցանիշով, ինչը վկայում է 30.7 տոկոսի աճի մասին 2011 թվականի համեմատ։

Թոփ–հնգյակը եզրափակում է ՎՏԲ Հայաստան Բանկը 257.2 մլն դրամի ցուցանիշով` ցուցադրելով 19.8 տոկոսանոց աճ 2011 թվականի համեմատ։

Հայաստանում գործող 21 առևտրային բանկերի ընդհանուր վարչական և այլ օպերացիոն ծախսերը 2012 թվականին աճել են 15 տոկոսով և կազմել են 90.9 մլրդ դրամ` նախորդ տարվա 79 մլրդ դրամի դիմաց։

Ամենագովազդային բանկերի վարկանիշի կազմման աղբյուր է ծառայել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» եռամսյակային ամփոփագիրը, որը կազմվել է բանկերի տրամադրած ֆինանսական հաշվետվությունների և տեղեկատվության հիման վրա։

2012 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 479 մասնաճյուղերով։ ($1 – 410,53 դրամ)։

Բանկեր Գովազդային և ներկայացուցչական ծախսեր 2012 թ. (հազ. դրամ) Գովազդային և ներկայացուցչական ծախսեր 2011 թ. (հազ. դրամ) Աճը 2011 թվականի համեմատ  (%)
1 Ամերիաբանկ

653,803

546,664

19.6

2 ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ Բանկ

551,306

816,721

-32,5

3 Կոնվերսբանկ

396,337

215,107

84.2

4 HSBC Բանկ Հայաստան

322,150

246,354

30.7

5 ՎՏԲ Հայաստան Բանկ

257,195

214,611

19.8

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post