Ճապոնիայի բանկը բարելավել է ապագայի կանխատեսումը

07.03.2013 17:34
Ճապոնիայի բանկը բարելավել է ապագայի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/.  Ճապոնիայի Բանկն առանցքային հաշվառման տոկոսադրույքը թողել է 0,0-0,1% մակարդակում։ Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, հաշվառման տոկոսադրույքը պահպանելու մասին որոշումն ընդունվել է միաձայն, հաղորդում է РБК–ն։

Բացի այդ, Ճապոնիայի Բանկի վարչությունը որոշում է կայացրել չընդլայնել ակտիվների գնման և վարկավորման ծրագիրը, ինչպես 2013թ.–ի փետրվարի 14–ին կայացած նախորդ նիստից հետո։

Միաժամանակ չեղյալ հայտարարվեցին երկու առաջարկներ։ Մեկի հեղինակը վարչության անդամ Սայուրի Շիրայան էր, ով առաջարկել էր արդեն 2013թ.–ին և ոչ թե նախատեսված 2014թ.–ին սկսել կառավարության պարտքային պարտավորությունների լայնածավալ անժամկետ հետգնումը, և դրա հետ մեկտեղ պարտատոմսերի լրացուցիչ հետգնում նախաձեռնել։ Սակայն Շիրայայի առաջարկը մերժվեց` առաջարկին դեմ քվեարկած 8 ձայների պատճառով։

Մյուս նախաձեռնությունն առաջադրել էր Ռիյուցո Միյայոն։ Առաջարկվում էր գերցածր հաշվառման դրույքաչափ պահպանել այնքան ժամանակ, մինչև գնաճը կհասնի 2 տոկոսի։ Առաջարկը նույնպես չեղյալ հայտարարվեց 8 դեմ ձայների հետևանքով։

Բացի այդ, Ճապոնիայի Բանկը նշել է երկրի տնտեսության թուլացման միտումների դադարեցումը` չափազանց խթանող ֆինանսական պայմանների ֆոնին։ Միջնաժամկետ հեռանկարում ֆինանսիստները տնտեսության վերականգնման միջին տեմպեր են կանխատեսում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև