Մարտի 8–ի կապակցությամբ Հայէկոնոմբանկը կրկնապատկել է 30 կին հաճախորդների քարտերի կենսաթոշակների գումարը

07.03.2013 18:36
Մարտի 8–ի կապակցությամբ Հայէկոնոմբանկը կրկնապատկել է 30 կին հաճախորդների քարտերի կենսաթոշակների գումարը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 8–ի կապակցությամբ Հայէկոնոմբանկը հաճելի նվեր է մատուցել բանկի 30 կին հաճախորդներին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հայկական բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, պատահականության սկզբունքով ընտրված 30 կին կենսաթոշակառուներ հյուրընկալվել են բանկի գլխավոր գրասենյակում, որտեղ նրանց է հանձնվել նվեր՝ վերջին ամսվա ստացած թոշակի գումարի չափով:

«Պլաստիկ քարտերի և բանկային հաշիվների միջոցով թոշակառուների սպասարկումը միջոցների ստացումն ու պահպանումն առավել անվտանգ և հարմարավետ կդարձնի»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հայէկոնոմբանկի կենսաթոշակային քարտի  առավելություններն են դրա անվճար հատկացումը, հաշվի դրական մնացորդի 5 տոկոսանոց տարեկան հաշվառումը, յուրաքանչյուր ամսվա աշխատանքային առաջին օրը թոշակ ստանալու հնարավորությունը։ Բացի այդ, քարտը թույլ է տալիս անվճար կանխիկացնել միջոցները բանկոմատների և բանկի POS տերմինալների միջոցով, ինչպես նաև մի շարք առևտրասերվիսային կետերի և դեղատների ճկուն զեղչերից օգտվելու հնարավորություն է ընձեռում։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետերերն են EBRD–ը` 25%, Սուքիասյան Սարիբեկը`22.6%, Սուքիասյան Խաչատուրը` 19.5%, Սուքիասյան Ռոբերտը` 10.3%($1 – 410,53 դրամ է). –0– Ա.Բ.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև