ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2013թ.–ի մարտի 1–ի դրությամբ 76,7 մլրդ դրամ է կազմել

07.03.2013 19:48
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2013թ.–ի մարտի 1–ի դրությամբ 76,7 մլրդ դրամ է կազմել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի. /ԱՌԿԱ/.  2013թ.–ի մարտի 1–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 25,3 տոկոսով և կազմել 7665,2 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ անկումը կազմել է 0,6 տոկոս։

Հաղորդագրության համաձայն, ընդհանուր վարկային պորտֆելում 57,9 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 0,8 տոկոս։

2013թ.–ի մարտի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 50357,3 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14,8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,6 տոկոսով։

Ավանդների 75,2 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 17 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7,8 տոկոսը` նպատակային ավանդները։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև