Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի հունվարին աճել են 10,9%–ով` կազմելով 83,2 մլն դոլար

11.03.2013 14:27
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի հունվարին աճել են 10,9%–ով` կազմելով 83,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի հունվարին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 83,2 մլն դոլարի միջոց` 2012թ.–ի հունվարի  համեմատ ավելանալով 10,9 տոկոսով, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ կայքից։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը հունվարին կազմել է շուրջ 20,6 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 15,7 միլիոն դոլարի համեմատ: Հաշվետու ժամանկահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 62,5 միլիոն դոլար՝ 2012թ.-ի 59,2 միլիոն դոլարի համեմատ։

Միաժամանակ անցյալ տարի, ինչպես նաև 2012թ.–ին, ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (շուրջ 54,9 մլն դոլար): (1 դոլարը 410,58 դրամ է):--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև