Հայաստանի ԿԲ–ն մարտի 11-ին 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

11.03.2013 16:16
Հայաստանի ԿԲ–ն մարտի 11-ին 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 11-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52103148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 381 մլն 190 հազ դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 281 մլն 190 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային`  100 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 910 638 071 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.7053 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7315 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև