Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին 10,7 միլիարդ դրամ են կազմել

12.03.2013 12:10
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին 10,7 միլիարդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին դեկտեմբերի համեմատ ավելացել են 24,2 տոկոսով՝ կազմելով 10,7 մլրդ դրամ, տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուից:

Տվյալների համաձայն, բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,7 տոկոս:

Ժամկետային վարկային ներդրումները հունվարի վերջին կազմել են ավելի քան 10.5 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա 8,4 մլրդ դրամի դիմաց, իսկ երկարաժամկետ ներդրումները՝ 201 մլն դրամ՝ 177 մլն դրամի դիմաց:

Միաժամանակ, ժամկետային ավանդային ներդրումները հունվարի վերջին, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 0,71տոկոսվ և կազմել են 1538,7 մլրդ դրամ կամ բոլոր վարկային ներդրումների 96,1 տոկոսը:

Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 52,2 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ կրճատվելով 3,8% տոկոսով, և կազմել են բանկային համակարգի վարկային ներդրումների 3,3 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հունվարի վերջին կազմել է 1601,7 միլիարդ դրամ՝ նախորդ ամսվա  1590,8 միլիարդ դրամի դիմաց: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 25,9 տոկոս, երկարաժամկետ ներդրումներին՝ 74,1 տոկոս: ($1 – 410,71 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև