Մինչև 2025 թվականը Հայաստանում ՀՆԱ–ի տարեկան աճը 6,3-6,5% կկազմի. նախարարության կանխատեսում

12.03.2013 15:08
Մինչև 2025 թվականը Հայաստանում ՀՆԱ–ի տարեկան աճը 6,3-6,5% կկազմի. նախարարության կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում ՀՆԱ–ի տարեկան աճը 6,3-6,5% կկազմի, ասվում է «2012-25 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում»։

Միաժամանակ ՀՆԱ–ի աճը 2013 թվականին ծրագրվում է 6.3 տոկոսի մակարդակում։

Հեռանկարային զարգացման ծրագրի համաձայն, մինչև 2025 թվականը Հայաստանի ՀՆԱ–ն կհասնի $30,6 միլիարդի` 2013 թվականի $10,8 միլիարդի փոխարեն։ Հատկանշական է, որ մինչև 2025 թվականը բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն կկազմի $10 064, ինչը $6496–ով գերազանցում է ընթացիկ տարվա համար արված կանխատեսումը։

Նախարարության տվյալներով` արդյունաբերության աճի տեմպերը մինչև 2025 թվականը կկազմեն տարեկան 9-10 տոկոս և կգերազանցեն ՀՆԱ աճի տեմպերը, ընդ որում արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ–ում մինչև 2025 թվականի կկազմի 22.4 տոկոս։

Ծրագրի համաձայն, նշված ժամանակահատվածում գյուղատնտեսության կանխատեսվող աճը կկազմի տարեկան 3.5 տոկոս, իսկ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ–ում հաշվետու ժամանակահատվածի ավարտին կկազմի 14.2 տոկոս։ Շինարարության տարեկան աճը նշված ժամանակահատվածում կկազմի 4.7 տոկոս, իսկ ՀՆԱ–ում ունեցած մասնաբաժինը` 11.3 տոկոս։ Ծառայությունների ոլորտում սպասվում է տարեկան 6.7 տոկոս աճ, իսկ այս ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ–ում մինչև 2025 թվականը կկազմի 42.3 տոկոս։

Ներդրումների ծավալը կկազմի ՀՆԱ–ի շուրջ 27,5%–ը, ընդ որում այդ ցուցանիշն իր ամենաբարձր կետին կհասնի 2017 թվականին` ՀՆԱ–ի 28.4 տոկոս, իսկ 013 թվականին կանխատեսվում են ներդրումներ` ՀՆԱ–ի 26,9%–ի չափով։

2012-2025 թվականների ընթացքում Հայաստանի պետական պարտքի մակարդակը հետզհետե կնվազի և կհասնի ՀՆԱ–ի 16,2%–ի, իսկ ներքին պետական պարտքը կավելանա մինչև 16,9%` համապատասխանաբար 40,4% և 4,8%–ի դիմաց, որոնք կանխատեսվում են 2013 թվականի համար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև