Ղարաբաղի նախագահը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ քաղաքացիների ավանդների նախնական փոխհատուցման մասին

12.03.2013 17:12
Ղարաբաղի նախագահը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ քաղաքացիների ավանդների նախնական փոխհատուցման մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1974 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև