Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի հունվարին աճել են 1,7%–ով` հասնելով 254,1 մլրդ դրամի

12.03.2013 17:36
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի հունվարին աճել են 1,7%–ով` հասնելով 254,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի հունվարին, 2011թ.–ի դեկտեմբերի համեմատ,  ավելացել են 1,7 տոկոսով և կազմել 254,1 մլրդ դրամ, տեղեկացվում է 2013 թվականի հունվարի ՀՀ ԿԲ  ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 253,9 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 1,7 տոկոսով ։

Միաժամանակ պետական պարտատոմսերում հայկական բանկերի կողմից կատարված ներդրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 4,75 տոկոսով և կազմել 136,6 մլրդ դրամ, իսկ պետական պարտատոմսերում ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են 90,1 մլրդ դրամ` կրճատվելով 3,2 տոկոսով։

Ոչ բանկային գործակալների և դիլերների կողմից պետական պարտատոմսերում ներդրումներն ընթացիկ տարվա հունվարին կազմել են մոտ 1 մլրդ դրամ (մեկ ամսում` 18,2%–անոց աճ), իսկ ոչ բանկային ներդրողների կողմից` 26 մլրդ դրամ (3,8%–անոց աճ)։

Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների ներդրումները կազմել են 201 մլն դրամ, տվյալ ցուցանիշը 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ անփոփոխ է մնացել ($1 – 411,21 դրամ է)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև