Պուտինը ԿԲ ղեկավարի պաշտոնում առաջարկում է նախագահի օգնական Նաբիուլինային

13.03.2013 11:08
Պուտինը ԿԲ ղեկավարի պաշտոնում առաջարկում է նախագահի օգնական Նաբիուլինային

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկում է պետության ղեկավարի օգնական Էլվիրա Նաբիուլինային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես մտադիր եմ նրա թեկնածությունն առաջարկել խորհրդարան մտցնելու համար»,– Նաբիուլինայի և ԿԲ ներկա ղեկավար Սերգեյ Իգնատևի հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

Հունիսի 23–ին լրանում են ԿԲ նախագահի պաշտոնում Իգնատևի լիազորությունները, սակայն օրենքի համաձայն` նախագահը պետք է Պետդումա մտցնի ԿԲ նոր ղեկավարի թեկնածությունը այդ ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ, այսինքն` մինչև մարտի 23–ը։ Ըստ օրենքի` ԿԲ ղեկավարի պաշտոնում թեկնածություն է առաջադրում նախագահը, իսկ նշանակում է Պետդուման` չորս տարի ժամկետով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև