Երեքշաբթի եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ Բունդեսբանկի ղեկավարի հայտարարությունների հիման վրա

13.03.2013 11:21
Երեքշաբթի եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ Բունդեսբանկի ղեկավարի հայտարարությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/.  Երեքշաբթի տեղի ունեցած առուվաճառքի արդյունքներով եվրոյի փոխարժեքը նվազեց դոլարի նկատմամբ EUR +0,05%` եվրագոտու տնտեսության, ինչպես նաև Իտալիայի պետական թղթերի տեղադրման արդյունքների և երկրի քաղաքական ապագայի պահպանվող մտավախությունների վերաբերյալ գերմանական Կենտրոնական բանկի ղեկավար Իենս Վայդմանի հայտարարությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Նստաշրջանի ավարտին դոլարի նկատմամբ իենը JPY -0,31%  թանկացավ` հասնելով նախորդ առուվաճառքի ավարտին գրանցված մեկ դոլարի դիմաց  96,29 իենի փոխարեն 96,09 իենի։  Մեկ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազեց` կազմելով երկուշաբթի գրանցված մեկ եվրոյի դիմաց 1,3046  դոլարի փոխարեն 1,3033 դոլարի։ ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը կազմեց 82,58 կետ` նախորդ առևտրային նստաշրջանի ավարտին գրանցված 82,6 կետի դիմաց։

Միաժամանակ չնայած նախօրեին համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի էժանացմանը, շատ վերլուծաբններ հավատում են ամերիկյան արժույթի փոխարժեքի դրական դինամիկայի շարունակությանը։ «Դոլարը հուսալի արժույթ է մնում, այդ պատճառով ֆոնդային շուկաներում ցանկացած անսպասելի նվազում կարող է դոլարի փոխարժեքի կարճաժամկետ ցատկի հանգեցնել»,– DailyFX ռազմավար Դևիդ Ռոդրիգեսի (David Rodriguez) կարծիքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև