Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2013թ.–ի հունվարին կազմել են 735,8 մլն դոլար

13.03.2013 13:05
Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2013թ.–ի հունվարին կազմել են 735,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 0,67 տոկոսով և կազմել են 735,8 մլն դոլար, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ԿԲ արտաքին պարտքի առավելագույն մասն են կազմում ԱՄՀ վարկերը` մոտ 63,3 տոկոս կամ 466 մլն դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 0,5տոկոսով։

SDR–ի տեղաբաշխումը 2013թ.–ի հունվարին կազմել է 135,6  մլն դոլար (ցուցանիշը դեկտեմբերի համեմատ էապես չի փոխվել) և այլ վարկերը` 134,1 մլն դոլար (աճը` 1,7%)։

Հայաստանի ԿԲ արտաքին այլ պարտավորությունները 2013 թվականի հունվարին կազմել են 0.1 մլն դոլար։ ($1-411,21 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև