Եվրագոտու անկառավարելի փլուզման սպառնալիքը նվազել է. ԱՄՆ հետախուզություն

13.03.2013 14:03
Եվրագոտու անկառավարելի փլուզման սպառնալիքը նվազել է. ԱՄՆ հետախուզություն

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու անկառավարելի փլուզման սպառնալիքը նվազել է ԵՄ առաջնորդների կողմից ձեռնարկված գործողությունների շնորհիվ, սակայն տարածաշրջանում պահպանվում է տնտեսական քաղաքականության վերաբերյալ դժգոհությունը, որը կարող է ազդել Եվրոպայի սոցիալական և քաղաքական կառուցվածքի վրա, ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի` ժամանակակից սպառնալիքներին նվիրված ամենամյա զեկույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եվրոպացի առաջնորդները դեռևս պայքարում են եվրագոտու ճգնաժամի դեմ. 2012թ.–ին տնտեսությունը հետընթաց ապրեց երկամյա աճից հետո։ Նախորդ տարվա ճգնաժամն անդրադարձավ ինչպես ամերիկյան, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա։ Սակայն այս տարի եվրագոտու անկառավարելի փլուզման սպառնալիքը նվազեց, քանի որ Եվրամիության առաջնորդները քայլեր ձեռնարկեցին բանկային և ֆինանսական ինտեգրման ամրապնդման ուղղությամբ։ Սակայն Եվրոպայի տնտեսական իրավիճակը դեռևս չափավորում է համաշխարհային աճը»,– ասվում է երեքշաբթի հետախուզության սենատի կոմիտեին ներկայացված Քլեփերի 2012թ.–ի զեկույցում։

Հետախուզության ղեկավարը համաշխարհային և ամերիկյան տնտեսության համար որպես գլխավոր սպառնալիք նշեց բարձր գործազրկության վերաբերյալ եվրոպացիների աճող դժգոհությունը, հատկապես` Հունաստանում, Իտալիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում, գործադուլներն ու բողոքի ակցիաների բռնության աճը։

«Այս տարի աճող դժգոհությունը կարող է փոխել Եվրոպայի սոցիալական և քաղաքական կառուցվածքը»,– նշվում է զեկույցում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև