Բանկիրները դրական են ընկալել Նաբիուլինայի թեկնածությունը ԿԲ ղեկավարի պաշտոնում

13.03.2013 19:55
Բանկիրները դրական են ընկալել Նաբիուլինայի թեկնածությունը ԿԲ ղեկավարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Բանկիրները դրական կվերաբերվեն տնտեսական զարգացման նախկին նախարար Էլվիրա Նաբիուլինայի թեկնածությանը, որն առաջադրվել է Ռուսաստանի Բանկի ղեկավարի պաշտոնում, «Փրայմ» գործակալությանը հայտնել է Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը, հաղորդում է Փրայմը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ԿԲ–ի նախագահի պաշտոնում առաջարկել է պետության ղեկավարի օգնական Նաբիուլինայի թեկնածությունը։ Սերգեյ Իգնատևի լիազորություներն այդ պաշտոնում լրանում են հունիսի 23–ին։ Օրենքին համապատասխան, նախագահը պետք է Կենտրոնական բանկի նոր ղեկավարի թեկնածությունը Պետդումա ուղղի ոչ ուշ, քան այդ ժամկետից երեք ամիս առաջ, այսինքն` մինչև մարտի 23–ը։

«Կարծում եմ, որ Էլվիրա Սահիպզադովնայի թեկնածությունը բացառապես դրական կընկալվի պրոֆեսիոնալ հանրության կողմից։ Անշուշտ, նա լավագույն պրոֆեսիոնալ տնտեսագետներից և կառավարիչներից է։ Բարոյականության բարձր չափանիշներով օժտված մարդ»,– ասել է Գրեֆը, ում ղեկավարության ներքո Նաբիուլինան մի քանի տարի աշխատել է Ռազմավարական մշակումների կենտրոնում։

«Իր մասնագիտական գործունեության հիմնական մասը նա հաջողությամբ զբաղվել է տնտեսության և ֆինանսական ոլորտի բարեփոխման հետ կապված նախագծերով։ Մի շարք տարիների ընթացքում եղել է Խնայբանկի Դիտորդական խորհրդի և Ազգային բանկային խորհրդի անդամ։ Այդ ամենը, անկասկած, կօգնի նրան ֆինանսական և բանկային ոլորտի արդյունավետ զարգացման մեջ»,– ասել է ռուսական խոշորագույն բանկի ղեկավարը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև