Իռլանդիան վերադառնում է պարտքային կապիտալի շուկա

13.03.2013 21:01
Իռլանդիան վերադառնում է պարտքային կապիտալի շուկա

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Իռլանդիան այսօր առաջին անգամ այն պահից, երբ Եվրամիությունը փրկեց նրան 2010 թվականին, 10–ամյա պետպարտատոմսեր է տեղաբաշխում։ Պարտքի կառավարման ազգային գործակալությունը 3 միլիարդ եվրոյի թղթերի տեղաբաշխում էր ծրագրել։ Միաժամանակ, ներդրողներից ստացվել է արդեն 12 մլրդ եվրոյի հայտ, Bloomberg–ին և The Wall Street Journal–ին են պատմել իրավիճակին իրազեկ մարդիկ, տեղեկացնում է Վեդոմոստին։

«Սա երկիրը պարտատոմսերի շուկա վերադարձնելու գործընթացի կարևորագույն ուղենիշերից է»,– Bloomberg–ին է ասել NCB Stockbrokers դուբլինյան բրոքերային ընկերության տնտեսագետ Ֆիլիպ Օ’Սալիվանը։ – 10–ամյա թղթերի այսօրվա տեղաբաշխումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Իռլանդիայի վարկային վարկանիշի և այս տարվա վերջին ֆինանսական օգնության ծրագրից դուրս գալու համար»։

Տեղաբաշխումը կազմակերպող բանկերի (դրանով զբաղվում են` Barclays, Danske Bank, Davy Stockbrokers, HSBC, Goldman Sachs и Nomura) ներկայացուցիչները պատմել են WSJ–ին, որ կառավարությունը ներկայում ցանկանում է վաճառել 4.15 տոկոս եկամտայնությամբ թղթեր, տեղաբաշխմանը նախապատրաստվելիս խոսքը գնում էր 4.25 տոկոսոնաց կողմնորոշչի մասին։ NCB Stockbrokers–ի գնահատմամտ, եկամտայնությունը կկազմւ 4.25-4.3 տոկոս։ Այդ դեպքում նոր իռլանդական պարտքը կգնահատվի ավելի էժան, քան Իտալիայի և Իսպանիայի շրջանառվող պետպարտատոմսերը, որոնց եկամտայնությունն այսօրվա առքուվաճառքում կազմում է, համապատասխանաբար, 4.7 և 4.76 տոկոս։

10–ամյա պարտատոմսերի եկամտայնությունը մեկ տարի առաջ Իռլանդիայի կողմից տեղաբաշխած վերջին թողարկումից հետո 2011 թվականի հուլիսին գերազանցել է 14 տոկոսը (եվրագոտում գտնվելու ընթացքում գրանցված առավելագույն ցուցանիշ)։ Սակայն վերջին տարում այն նկատելիորեն ընկել է, և ներկայում այդ բոնդերը սակարկում են մոտ 3.7 տոկոսի եկամտայնության հետ։

Անցկացված բարեփոխումների հաջողված լինելու շնորհիվ` Իռլանդիան կարող է դառնալ եվրագոտու` ճգնաժամ ապրող երկրներից առաջինը, որն իր կարիքներն ինքնուրույն է ֆինանսավորելու, ոչ թե միջազգային վարկերի հաշվին։ Երկիրը ֆինանսական կաթվածի շեմին էր 2010 թվականին, երբ չափազանց մեծ անշարժ գույքի շուկայից հետո փլուզվեց երկրի բանկային համակարգը։ Նույն տարվա նոյեմբերին կառավարությունը դիմել է արտաքին օգնության, և ԵՄ–ն ու ԱՄՀ–ն խոստացել են նրան հատկացնել 67.5 մլրդ եվրո։

Վերջին տրանշն Իռլանդիան կստանա այս տարի, ինչից հետո ծրագրում է 2014 թվականից ինքնուրույն միջոցներ ներգրավել պարտքային կապիտալի շուկայում։ Ճիշտ է, այն դեռ պետք է հաջողությամբ կատարի այս տարվա պարտքի վճարումները, երբ, ինչպես ակնկալվում է, պետպարտքի համախառն չափը կհասնի գագաթնակետի` մոտ 200 մլրդ եվրոյի, կամ ՀՆԱ–ի 120 տոկոսի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև