ԱԽՏ բորսաները հիմնականում նվազումով են բացվել

14.03.2013 10:48
ԱԽՏ բորսաները  հիմնականում նվազումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները հինգշաբթի` մարտի 14-ին, առուվաճառքները սկսել նվազումով։ Պատճառը Ճապոնիայի կենտրոնական բանկի թեկնածուի վերաբերյալ նորություններն են, գրում է Փրայմը։

Ճապոնական Nikkei 225–ն առուվաճառքի առաջին րոպեներին ավելացել է 0,76 տոկոսով` մինչև 12332,16 կետ։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,32 տոկոսով և կազմել է 1993,29 կետ։ S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առուվաճառքի սկզբին կորցրել է 0,21 տոկոս` կազմելով 5078,60 կետ։

Երեքշաբթի հայտնի է դարձել, որ Ճապոնիայի խոշորագույն ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունը մտադիր է դեմ քվեարկել Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Հարուհիկո Կուրոդուի թեկնածությանը, ինչպես նաև ակադեմիկոս Կիկուո Իվատայի և ԿԲ ներկայիս գործադիր տնօրեն Հիրոսի Նակասոյի թեկնածությանը` Ճապոնիայի բանկի ղեկավարի տեղակալների պաշտոնում։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև