Հայաստանի` 2012թ.-ի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը:

Հարկ է նշել, որ անցյալ տարի Հայաստանի բանկային համակարգը բավականին հաջող է աշխատել, գործող 21 բանկերից 18-ը շահույթ են ունեցել: Միաժամանակ 2012թ.-ի արդյունքներով հայկական բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ 42,7 մլրդ դրամ՝ 2011թ.-ի համեմատ ավելանալով 15,1 տոկոսով, իսկ երեք բանկերի վնասները կազմել են շուրջ 3 մլրդ դրամ` 2011 թվականի ընթացքում մեկ բանկի կողմից ունեցած 312.6 մլն դրամ վնասի դիմաց։:

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, 2011թ.-ի գործունեության արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր բանկը  HSBC Հայաստան Բանկն է եղել, որի զուտ շահույթը գերազանցել է 7,4 մլրդ դրամը՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով տվյալ ցուցանիշի 12,6 տոկոսանոց աճ:

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ շուրջ 6,1 մլրդ դրամ շահույթի ցուցանիշով և անցյալ տարվա համեմատ 52 տոկոսանոց աճով: «ԱՌԿԱ» գործակալության` 2011 թվականի վարկանիշում բանկը չորրորդ հորիզոնականն էր զբաղեցնում։

Երրորդ տեղը զբաղեցրել է Արդշինինվեստբանկը, որի 4.8 մլրդ դրամ զուտ շահույթի ցուցանիշը կրկնակի շատ է 2011 թվականի ցուցանիշից։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա վարկանիշում բանկը յոթերորդ տեղն էր զբաղեցնում։

ՎՏԲ (Հայաստան) Բանկը՝ 4,6 մլրդ դրամ զուտ շահույթ ապահովելով՝ «ԱՌԿԱ»-ի վարկանիշում զբաղեցրել է չորրորդ տեղը: Բանկի զուտ շահույթը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.8 անգամ։ 2011 թվականի վարկանիշում բանկը երրորդ տեղում էր։

Առաջատարների հնգյակը եզրափակում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որը նախորդ տարվա վարկանիշում երկրորդ տեղում էր գտնվում։ Բանկի զուտ շահույթը մեկ տարում նվազել է 30.5 տոկոսով` կազմելով 4.2 մլրդ դրամ։

Միաժամանակ զուտ շահույթի առավելագույն ցուցանիշ է արձանագրել Կոնվերսբանկը` ցուցանիշն աճել է 12.3 անգամ։ 2012 թվականի ընթացքում բանկի զուտ շահույթը կազմել է 943,5 մլն դրամ` 2011 թվականի 76.4 մլն դրամի դիմաց։

2012 թվականին զուտ շահույթի աճի նվազագույն ցուցանիշ է գրանցել Արցախբանկը` 6,6% (1,8 մլն դրամ)։

Հարկ է նշել, որ թեև 2012 թվականի ընթացքում բանկային համակարգում գրանցված զուտ շահույթի համախառն աճ է գրանցվել, այնուհանդերձ վեց բանկեր տարվա արդյունքում ստացված շահույթի ծավալների կրճատում են գրանցել, ընդ որում` բանկերից մեկը կրճատել է վնասները։

Ըստ զուտ շահույթի՝ բանկերի վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը:

Բոլոր ցուցանիշներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Հայաստանի բանկերը» եռամսյակային տեղեկագրում, որը կազմվել է բանկային կազմակերպությունների` մամուլում պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև բանկերի կողմից տրամադրված լրացուցիչ տեղեկատվության հիման վրա:

«Հայաստանի բանկերը» տեղեկագիրը բանկային ցուցանիշների շուրջ 60 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 9 հիմնական բաժնից, որոնք բնութագրում են բանկային համակարգը՝ 1. Բանկերի ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Շահույթ/Վնաս, 6. Դրամական միջոցների շարժի մասին տեղեկություններ, 7. Լիկվիդայնության և կապիտալիզացիայի մակարդակը, 8. Ռիսկերի նորմատիվային ցուցանիշները, 9. Բանկերի եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական արտադրանքը ձեռք բերելու համար կարելի է դիմել մարքեթինգի բաժին՝ էլեկտրոնային հետևյալ  հասցեով՝ [email protected] ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img