ՀՀ կառավարությունը 21,5 մլն դրամ է հատկացրել 2013թ.–ի I եռամսյակում ուսանողական վարկերը սուբսիդավորելու համար

14.03.2013 14:43
ՀՀ կառավարությունը 21,5 մլն դրամ է հատկացրել 2013թ.–ի I եռամսյակում ուսանողական վարկերը սուբսիդավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ հաստատել է 2011–2015թթ.–ի կրթության զարգացման պետական ծրագրի շրջանակներում սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ուսանողական արտոնյալ վարկերի սուբսիդավորման համար կառավարության պահուստային հիմնադրամից 21,5 մլն դրամ կհատկացվի։

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, ուսանողները կարող են չորս անգամ վարկ ստանալ, իսկ ստացված բոլոր վարկերի առավելագույն գումարը պետք է չգերազանցի 1,8 մլն դրամը։

«Առավելագույն գումարը սահմանվել է տարեկան 450 հազար դրամի հաշվարկով, ինչը թույլ կտա ուսանողներին վճարել ուսման դիմաց»,–ասաց նախարարը` նշելով, որ այսօր Հայաստանում ուսման միջին վճարը կազմում է տարեկան  350–300 հազար դրամ։

Նա նշեց, որ ուսանողների համար նախատեսված վարկերը հատկացվում է տարեկան 12 տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից  (3%` գերազանց սովորող ուսանողների համար)։

«Վարկերը կտրվեն 10 տարի ժամկետով` 4–ամյա արտոնյալ ժամանակով։ Առաջին չորս տարիների ընթացքում ուսանողները կփակեն միայն տոկոսները, իսկ դրանից հետո կսկսվի հիմնական գումարի մարումը»,– ավելացրեց նա։ ($1 – 412,75 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև