Գյուղատնտեսության վարկավորման ծավալը Հայաստանի ՎԿ–ների կողմից աճել է 2.6%–ով` մինչև 30.9 մլրդ դրամ

14.03.2013 17:58
Գյուղատնտեսության վարկավորման ծավալը Հայաստանի ՎԿ–ների կողմից աճել է 2.6%–ով` մինչև 30.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունները 2012 թվականի հունվարի 31–ի դրությամբ գյուղատնտեսությանը մոտ 30.9 մլրդ դրամի վարկ են տրամադրել, ինչը դեկտեմբերի վերջի ցուցանիշից ավելի է 2.6 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի հունվարի ամենամսյա տեղեկատուում։

Միաժամանակ բուսաբուծության ոլորտ ուղղված վարկերը հունվարի վերջին կազմել են 14.2 մլրդ դրամ` դեկտեմբերի 13.9 մլրդ դրամի դիմաց, իսկ անասնաբուծությանն ուղղված վարկերը` 15.8 մլրդ դրամ` 15.4 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ առևտրի վարկավորման ծավալը վարկային կազմակերպությունների կողմից հունվարի վերջին կազմել է 19.2 մլրդ դրամ, ինչը դեկտեմբերի ցուցանիշից պակաս է 0.7 տոկոսով։ Միաժամանակ, հունվարին վարկային ներդրումներն առևտրում կազմել են 15.9 մլրդ դրամ, իսկ մեծածախ առևտրում` գրեթե 3 մլրդ դրամ։

ԿԲ–ի համաձայն` վերամշակող արդյունաբերության վարկավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել է 9 մլրդ դրամ` դեկտեմբերի համեմատ կրճատվելով 1.3 տոկոսով։ Հատկանշական է, որ այս ճյուղի վարկավորման հիմնական մասը բաժին է ընկել սննդի արդյունաբերությանը` կազմելով մոտ 3.4 մլրդ դրամ։

2012 թվականի հունվարի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային  կազմակերպություն։ ($1 – 412,75 դրամ է)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև