Հայաստանի ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալի միջնաժամկետ ՊԳՊ է հետ գնել

14.03.2013 18:55
Հայաստանի ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալի միջնաժամկետ ՊԳՊ է հետ գնել

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը մարտի 14-ին 1 մլրդ դրամ ծավալի միջնաժամկետ պետական արժեկտրոնային գանձապետական պարտատոմսեր է հետ գնել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հետ են գնվել AMGN60294166 թողարկման արժեկտրոնային պարտատոմսեր:

Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:

Հետգնման ներկայացված ծավալը կազմել է ավելի քան 3 մլն. դրամ, իսկ սահմանային եկամտաբերությունը 14.0600 տոկոս է: ($1 – 414,28 դրամ է)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև