Ռուսաստանի բանկը չի խախտի տոկոսադրույքների ստատուս–քվոն, կարծում են փորձագետները

15.03.2013 12:18
Ռուսաստանի բանկը չի խախտի տոկոսադրույքների ստատուս–քվոն, կարծում են փորձագետները

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ–ն տնօրենների խորհրդի ուրբաթօրյա նիստում չի փոխի տոկոսադրույքները, ամենայն հավանականությամբ, մինչև Սերգեյ Իգնատևի պաշտոնավարման ավարտը, կարծում են «Փրայմի» կողմից հարցված փորձագետները։ Նրանց կարծիքով, այդ պաշտոնում Տնտեսական զարգացման նախարարության նախկին ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի առաջիկա նշանակումն այդ որոշման վրա չի ազդի, սակայն հետագայում չի բացառվում տոկոսադրույքների արագացված նվազում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհրդի հերթական նիստը` դրույքաչափերի քաղաքականության հարցերով, կկայանա մարտի 15–ին։ Փետրվարի նիստի արդյունքներով, կարգավորիչը պահպանել է դրամավարկային քաղաքականության չեզոքությունը։ Ներկայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.25 տոկոս է, ՌԵՊՈ առանցքային տոկոսադրույքը` 5.5 տոկոս։

Լրացուցիչ ինտրիգ է մտցրել Ռուսաստանի Բանկի գործող ղեկավար Իգնատևի փոխարեն ՌԴ ԿԲ ղեկավարի պաշտոնի թեկնածուի անվան հրապարակումը։ Ւգնատևի լիազորությունները լրանում են հունիսին, ու նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է իր օգնական, էկոնոմիկայի նախկին նախարար Նաբիուլինային։

Սակայն «Փրայմ» գործակալության կողմից հարցված փորձագետների կարծիքով, այս նշանակումը չի ազդի խորհրդի` ուրբաթ օրվա որոշման վրա, և այն չեզոք կլինի։ «Ներկայում գնաճի արագացման ֆոնին դժվար է փաստարկներ գտնել տոկոսադրույքը նվազեցնելու համար»,– կարծում է Ալֆա–բանկի գլխավոր տնտեսագետ Նատալյա Օռլովան։

Ռոսստատի գնահատմամբ, ՌԴ–ի գնաճը տարեսկզբից հավաքել է 1.7 տոկոս, ինչն էապես գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (1%)։ Գների մեկշաբաթյա աճը կայուն տատանվում է 0.1-0.2 տոկոս միջակայքում։ Փետրվարի արդյունքներով տարեկան գնաճը կազմել է 7.3 տոկոս` ԿԲ–ի` 2013 թվականի 5-6–տոկոսանոց նպատակային միջակայքի դեպքում։

Չնայած տոկոսադրույքների նվազեցման անհրաժեշտությունը ներկայում լոբբինգի է ենթարկվում, ԿԲ–ի համար առաջնահերթ է գնաճի թարգետավորումը, և այն չի փոխվում, հիշեցրել է Օռլովան։

Մյուս կողմից, վերջին ժամանակներում ակտիվ հնչող քննադատությունը ԿԲ–ի հասցեին խոչընդոտում է տոկոսադրույքների բարձրացմանը, կարծում է «Ուրալսիբ Քեփիթըլ» ՆԸ գլխավոր տնտեսագետ Ալեքսեյ Դևյատովը։ «Դաշնային խորհուրդը նույնիսկ առաջարկում է օրենսդրորեն պարտավորեցնել կարգավորիչին մտածել նաև տնտեսության մասին»,– հիշեցրել է նա։

Գազպրոմբանկի վերլուծաբանները նույնպես կարծում են, որ ԿԲ–ն կնախընտրի պահպանել դրույքաչափերի ստատուս քվոն արագացող գնաճի ֆոնին։ Միաժամանակ, սպառողական գների բազային ինդեքսը մնացել է նույն մակարդակին, մատնանշելով, որ դրամային գործոնները գների վրա չեն ազդել, նշում են նրանք։ Աճող գնաճային ճնշումը, հավանաբար, ետ կպահի Ռուսաստանի Բանկին առաջիկա նիստում տոկոսադրույքների նվազեցումից, վստահ են նաև Ռուսաստանի բանկի փորձագետները։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև