Ճապոնիայի ԿԲ նախագահի ընտրության սպասման ֆոնին ԱԽՏ բորսաներում աճ է գրանցվել

15.03.2013 12:30
Ճապոնիայի ԿԲ նախագահի ընտրության սպասման ֆոնին ԱԽՏ բորսաներում աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները ուրբաթ՝ մարտի 15–ի առուվաճառքները բացել են առավելապես աճով Ճապոնիայի Կենտրոնական բանկի ղեկավարի թեկնածուի քվեարկության սպասման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0.46 տոկոսով՝ մինչև 12437,68 կետ: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում ավելացրել է 0,82 տոկոս՝ հասնելով 5071,70 կետի: Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 1.26 տոկոսով՝ հասնելով 2007,38 կետի:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև