Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հունվարին նվազել են 4,7%-ով` դառնալով 252,8 մլրդ դրամ

15.03.2013 16:51
Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հունվարին նվազել են 4,7%-ով` դառնալով 252,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2013թ.-ի հունվարին կազմել են շուրջ 252,8 մլրդ դրամ՝ 4,7 տոկոսով նվազելով նախորդ ամսվա համեմատ, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

Հաշվետվության համաձայն` կառավարության նկատմամբ ԿԲ պահանջները կազմել մինուս 130,7 մլրդ դրամ` 2012թ.–ի դեկտեմբերի մինուս 93,3 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ հունվարի ընթացքում առևտրային բանկերի նկատմամբ ԿԲ պահանջներն ավելացել են 14,5 տոկոսով և ամսվա վերջին կազմել ավելի քան 175,1 մլրդ դրամ, այլ պահանջները ավելացել  են 1,2 տոկոսով և կազմել շուրջ 208,4 մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միաժամանակ հունվարին զուտ միջազգային պահուստները կազմել են շուրջ 403,1 մլրդ դրամ՝ 3,6 տոկոսով նվազելով  դեկտեմբերի համեմատ, իսկ փողի բազան կազմել է շուրջ 655,9  մլրդ դրամ՝ 4,1 տոկոսով նվազելով անցած ամսվա համեմատ ($1-414,28 դրամ Է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև