Հայաստանը պետք է վարկանիշներ կազմելու սեփական մեթոդը մշակի, փորձագետ

15.03.2013 19:22
Հայաստանը պետք է վարկանիշներ կազմելու սեփական մեթոդը մշակի, փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է վարկանիշ կազմելու սեփական մեթոդը մշակի, որի հիման վրա կիրականացվի ռիսկերի սեփական գնահատականը, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունենրի դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
«Ես կարծում եմ, որ չի կարելի նվազագույնի հասցնել վարկանիշների նշանակությունը։ Ի վերջո, արտասահմանից հետևում են ցանկացած երկրի` հաշվի առնելով նաև վարկանիշները»,–«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց նա։
Ըստ նրա` այսօրվա դրությամբ Հայաստանը հենվում է վարկանիշային կազմակերպությունենրի գնահատականների վրա, որոնք երբեմն բավական կասկածելի աղբյուրներն են օգտագործում։

«Մեզ համար կարևոր է մեր տվյալների հիման վրա նաև սեփական գնահատականներ ստեղծելը և մեր տեսակետն ունենալը, ոչ թե կուրորեն հավատալ նրան, ինչ ասում են միջազգային գործակալությունները։ Պետք է այլընտրանքի մասին մտածել։ Կարելի է վարկանիշներ կազմելու սեփական մեթոդը մշակել (և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ)»,– ընդգծեց Մանասերյանը։

Ավելի վաղ ՌԴ հանրային պալատի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի խորհրդական, Ազգային բանկային խորհրդի անդամ Սերգեյ Գլազևը հայտնեց, որ Ռուսաստանի դրամային իշխանությունները պետք է հրաժարվեն ռիսկերի գնահատականից` միջազգային գործակալությաւնների վարկանիշների հիման վրա։ Ըստ նրա` առաջատար միջազգային վարկանիշային գործակալությունները, որոնք բարձրացնում են ԱՄՆ–ի վարկանիշները և նվազեցնում զարգացող շուկաների վարկանիշները, ամբողջովին վարկաբեկեցին իրենց ճգնաժամի ընթացքում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև