Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $72,3 մլն

18.03.2013 13:47
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $72,3 մլն

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 11-15–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $72,3 մլն՝ մեկ դոլարի դիմաց 411,76 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 5,8  մլն եվրո և ավելի քան  528 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 534,96 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,31 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 91,3 մլն դոլար, շուրջ 12,6 մլն եվրո և շուրջ 88,1 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 413,16 դրամ, 1 եվրոյի դիմաց 537,94  դրամ, ռուբլու դիմաց՝ 13,49 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 32,1 մլն դոլար: ($1–ը 414,24 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև