ԵԿԲ. Կիպրոսն աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու իրավունք ունի

18.03.2013 16:50
ԵԿԲ. Կիպրոսն աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու իրավունք ունի

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսն իրավունք ունի փոփոխություններ կատարել հանգստյան օրերին Եվրախմբի հետ համաձայնեցված ֆինանսական օգնության ծրագրում, բայց այն պայմանով, որ նրա սեփական ավանդը տնտեսությունը փրկելու գործում չի կրճատվի, երկուշաբթի հայտարարեց Եվրոպայի կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը, ում մեջբերում է  France Press գործակալությունը։

«Երկրի սեփական ներդրման վերջնական կառուցվածքը բանկային հատվածի պաշտպանության համար կախված է Կիպրոսի կառավարությունից և խորհրդարանից»,– Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ասմուսենը։

Միաժամանակ, գումարը, որն իշխանությունները հույս ունեն ստանալ ավանդների հարկից, պետք է մնա ոչ պակաս քան 5.8 մլրդ եվրոյի մակարդակում։ Ըստ նրա, ոչ ոք չի ստիպում Կիպրոսին այդ գումարը գանձել հենց հարկի հաշվին։

Կիպրոսը համաձայնել է բանկերում մինչև 100 հազար եվրոյի ավանդից 6.75 տոկոսի, և մյուս ավանդներից` 9.9 տոկոս հարկի միանվագ գանձմանը։  Վարկատուները Կիպրոսին նաև կհատկացնեն 10 մլրդ եվրո։

Ասմուսենն ավելացրեց, որ որևէ տարբերակներ, որոնք ամբողջովին կբացառեին Կիպրոսի տնտեսությունը փրկելու ժամանակ ռիսկերի առկայությունը, չկան, գրում է banki.ru–ն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև