«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության Ուսումնամեթոդաբանական կենտրոնը մեկ տարեկան է

18.03.2013 17:15
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության Ուսումնամեթոդաբանական կենտրոնը մեկ տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Լրացել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի Ուսումնամեթոդաբանական կենտրոնի գործունեության մեկ տարին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Կենտրոնը զբաղվում է Բանկի աշխատակիցների վերապատրաստմամբ` նպաստելով վերջինների մասնագիտական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը:

Խոսելով Կենտրոնի ստեղծման նպատակների և խնդիրների մասին` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Ուսումնամեթոդաբանական կենտրոնի ղեկավար Էլիզա Մհերյանը նշեց. «Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների սպասարկման որակին` փորձելով այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Սեփական ուսումնամեթոդաբանական կենտրոնի ստեղծումը նշանակալից քայլ էր տվյալ խնդրի լուծման համար: Կենտրոնի նպատակն է նպաստել բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Կենտրոնի խնդիրն է կազմակերպել գործնական դասընթացներ` հաշվի առնելով իրական պահանջներն ու առաջնային նպատակները: Ուսուցման մեթոդիկայում հիմնական շեշտը դրվում է աշխատանքային հմտությունների ձեռքբերման, սպասարկման տեխնիկայի կատարելագործման, աշխատակիցների կողմից բանկում ներդրվող նոր պրոդուկտների և ծառայությունների տիրապետման վրա: Մեկ տարվա ընթացքում Կենտրոնի կողմից անցկացվել է թվով 22 սեմինար` 498 աշխատակիցների մասնակցությամբ: Այս տարի նախատեսում ենք կազմակերպել մոտ 24 սեմինար ամենաակտուալ թեմաներով: Կենտրոնն իրականացնում է նաև արտագնա ուսուցողական սեմինարներ մասնաճյուղային ցանցի աշխատակիցների համար: Կենտրոնի կարևոր գործառույթներից է հանդիսանում նաև սպասարկման որակի ստուգումը, որի արդյունքների հիման վրա մշակվում են Բանկի հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված հետագա քայլերը: Մրցակցությունը բանկային ոլորտում շատ խիստ է. պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Այսպիսով` փորձում ենք մշտապես բարձրացնել մեր աշխատակիցների որակավորումը` ապահովելով ավելի որակյալ և արդյունավետ սպասարկում»:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25