Fitch–ը կարող է նվազեցնել Կիպրոսի խոշորագույն բանկերի վարկանիշը

19.03.2013 15:04
Fitch–ը կարող է նվազեցնել Կիպրոսի խոշորագույն բանկերի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Fitch վարկանիշային կազմակերպությունը կարող է նվազեցնել Կիպրոսի խոշորագույն բանկերի վարկանիշը։ Bank of Cyprus, Cyprus Popular Bank և Hellenic Bank բանկերի վարկանիշները դրվել են վերանայման` հնարավոր նվազմամբ, հայտնում է  vestifinance.ru–ն։

Գործակալությունն այս քայլը կապում է դեպոզիտների միանվագ հարկի ներդրման հետ, ասվում է Fitch–ի հրապարակած հաղորդագրության մեջ։

Շաբաթ օրը ԱՄՀ–ն և Եվրամիությունը որոշել են Կիպրոսին 10 մլրդ եվրո ֆինանսական օգնություն հատկացնել պետությունը սնանկացումից փրկելու նպատակով։ Միջոցների զգալի մասը կլինի տեղի բանկերի ավանդատուներից միանգամյա հավաքագրման հաշվին։ Գումարները դուրս կգրվեն հաշիվներից հենց որ բանկերը վերսկսեն իրենց աշխատանքը։ Ավելի քան 100 հազար եվրոյի դեպոզիտները հարկվում են 9.9 տոկոսով, 100 հազարից պակաս դեպոզիտները` 6.75 տոկոսով։

«Բանկերի վարկանիշների վերանայումը կավարտվի երկրի կառավարության կողմից արտակարգ միջոցների վերաբերյալ որոշում կայացնելուց հետո։ Կիպրոսի խորհրդարանի քվեարկությունը նախատեսված է երեքշաբթի երեկոյան»,– նշում են Fitch–ում։

Ներկա պահին Bank of Cyprus–ի, Cyprus Popular Bank–ի և Hellenic Bank–ի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը գտնվում է “В” մակարդակում։

Եթե Կիպրոսի խորհրդարանը հավանություն տա միանվագ հարկին, ապա Fitch–ը իրավիճակը կդիտարկի որպես սահմանափակ դեֆոլտ, ինչը կհանգեցնի այդ բանկերի վարկանիշի` մինչև “RD” մակարդակի նվազման։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2016-06-09 16:00:03