Կիպրոսը ՌԴ–ից վարկ կխնդրի` կղզի-պետության բանկերի և էներգետիկ ակտիվների մասնաբաժնի փոխարեն. ԶԼՄ

20.03.2013 13:40
Կիպրոսը ՌԴ–ից վարկ կխնդրի` կղզի-պետության բանկերի և էներգետիկ ակտիվների մասնաբաժնի փոխարեն. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսյան պատվիրակությունը ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում մտադիր է մի քանի միլիարդ եվրոյի չափով վարկ խնդրել` կղզի-պետության բանկերի և էներգետիկ ակտիվների մասնաբաժնի փոխարեն, տեղեկացնում է Wall Street Journal բիզնես պարբերականը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է Փրայմը։

Կիպրոսյան պետության կազմում Մոսկվա կայցելի նաև կղզի–պետության  էներգետիկայի, առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության նախարար Գեորգիոս Լակոտրիպիսը։

Բացի այդ, ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվի Կիպրոսին 2,5 մլրդ եվրոյի չափով ռուսական վարկ հատկացնելու մասին հարցը։

Երեքշաբթի` մարտի 19–ին, կիպրոսյան խորհրդարանը դեմ քվեարկեց բանկային դեպոզիտների հարկմանը, որը ԵՄ–ի կողմից 10 մլրդ եվրոյի չափով վարկ ստանալու պայման է։

Ըստ WSJ զրուցակիցների` Կիպրոսի ֆինանսական օգնության պարամետրերի քննարկման հետ մեկտեղ երկրի կառավարությունն աշխատել է «Բ» ծրագրով, որը Ռուսաստանի կողմից աջակցություն է ենթադրում։ Ավելի վաղ ՌԴ–ն հստակ հայտնեց Կիպրոսին լրացուցիչ փոխառու միջոցներ հատկացնելու վերաբերյալ իր ցանկության մասին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև