ՎՏԲ–Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով վարկային հայտեր ձևակերպել

20.03.2013 13:47
ՎՏԲ–Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով վարկային հայտեր ձևակերպել

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգ հեռակառավարման սպասարկման համակարգը համալրվել է  ևս մեկ հնարավորությամբ` Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով վարկային հայտերի ձևակերպում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգ հեռակառավարման սպասարկման համակարգը համալրվեց ևս մեկ հնարավորությամբ: Այսուհետ Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն արագ, հեշտությամբ և առանց Բանկ այցելելու անմիջապես Ինտերնետ-բանկինգ համակարգի միջոցով ձևակերպել ոչ միայն ավանդների և վճարային քարտերի բացման հայտեր, այլ արդեն նաև Բանկում գործող բոլոր վարկատեսակների գծով վարկի հայտեր»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Վարկային հայտերի ձևակերպումն Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով ոչ միայն թույլ է տալիս Բանկի հաճախորդներին խնայել իրենց ժամանակը, այլ նաև հեշտությամբ. ծանոթանալ Բանկի կողմից տրամադրվող վարկատեսակներին և վերջիններիս տրամադրման պայմանների, համակարգում տեղադրված վարկային հաշվիչի միջոցով նախքան վարկային հայտի ձևակերպումը հաշվարկել ձևակերպվող վարկի գծով նախատեսվող վճարները,  ներբեռնել տվյալ վարկատեսակի ձեռքբերման համար Բանկին ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Հաղորդագրության համաձայն, ծառայությունը հասանելի է շուրջօրյա և թույլ է տալիս Բանկի հաճախորդներին կառավարել իրենց դրամական միջոցները ցանկացած պահին և ցանկացած վայրում, որտեղ առկա է ինտերնետ կապի հասանելիություն:

Ընդ որում, հաճախորդներին ընձեռնվում է ճկուն հնարավորություն` հետևելու ներկայացված վարկային հայտի հաստատման գործընթացին անմիջապես համակարգում` վարկային հայտի կարգավիճակների փոփոխման միջոցով:

«Հաճախորդների սպասարկման նորարական լուծումները ՎՏԲ-Հայաստան Բանկի գործիքակազմի անբաժանելի մասն են կազմում: Այս անգամ մեր նշանակետը վարկավորման գործընթացի կատարելագործմանը և հաճախորդի տեսանկյունից վերջինիս դյուրինացմանը միտված այլընտրանքային մոտեցումներն էին»,– հաղորդագրության մեջ մեջբերվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևի խոսքը։

Ինչպես նշել է ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրենը, ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկն իր վարկային պորտֆելով առաջատարն է ՀՀ շուկայում, ուստի մեզ համար առանցքային խնդիր է մեր վարկառու-հաճախորդների հարմարավետության շարունակական բարելավումը:

«Երբեմն վարկավորման գործընթացը հաճախորդներին անհարկի խրթին է թվում, և վերջիններս խուսափում են լրացուցիչ անգամ Բանկ այցելելուց` ծանոթանալու վարկի ձևակերպման պայմաններին: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք որոշեցինք Ինտերնետ-բանկինգ համակարգը համալրել նաև հեռահար եղանակով վարկային հայտերի ձևակերպման և հաստատման հնարավորությամբ»,– ասել է Գուսևը։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով ձևակերպված վարկային հայտերը դիտարկվում և հաստատվում են Բանկի կողմից` առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև