Ռուսների ավանդները Կիպրոսի բանկերում կազմում են մինչև 10.2 միլիոն եվրո

21.03.2013 11:49
Ռուսների ավանդները Կիպրոսի բանկերում կազմում են մինչև 10.2 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի բանկերում ռուսներին պատկանող ավանդների ծավալը կարելի է գնահատել 4.943 միլիարդից մինչև 10.225 միլիարդ եվրո միջակայքում` կախված հաշվարկային համակարգից, հայտարարել է երկրի ԿԲ ղեկավար Պանիկոս Դիմիտրիադիսը, հաղորդում է Փրայմը։

«Եթե հաշվենք միայն այն դեպոզիտները, որտեղ ձևականորեն գրված է «Ռուսաստան», ապա կստացվի 4.943 միլիարդ եվրո»,– ասել է նա «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի։ Սակայն եթե ենթադրենք, որ բոլոր «փուչ ընկերությունները» պատկանում են ռուսներին, ապա կստացվի 10.225 միլիարդ։ «Իրականում ոչ բոլոր այս միջոցները կապ ունեն Ռուսաստանի հետ։ Մոտավոր գնահատականներով, միայն մոտ 50 տոկոսը»,– նշել է ԿԲ ղեկավարը։

ԿԲ ղեկավարը ժամանել է Մոսկվա չորեքշաբթի օրը Ռուսաստանի կողմից երկրի տնտեսությունը փրկելու համար հնարավոր օգնության վերաբերյալ բանակցությունների մասնակցելու նպատակով։ Մասնավորապես, խոսքը մինչև 2021 թվականը 2.5 միլիարդ եվրոյի ծավալի վարկերի վճարման հետաձգման  5 միլիարդի նոր փոխառության քննարկման մասին էր։

«Մեր ունեցած տեղեկության համաձայն, ռուսական կառավարությունը մտադիր է օժանդակել Կիպրոսին,– ասել է պաշտոնյան։ – Եթե Ռուսաստանը որոշի նոր վարկ տրամադրել, ապա դա լավ ներդրում կլինի։ Այդ թվում` մասնավոր կապիտալի միջոցով»։

Երկրի ԿԲ ղեկավարի խոսքով` Կիպրոսին կպահանջվի 6-10 միլիարդ եվրո` բանկային համակարգի վերակապիտալիզացիայի համար, ևս 7.5 միլիարդ անհրաժեշտ է պակասուրդի ֆինանսավորման և ընթացիկ պարտքային պարտավորությունների վերաֆինանսավորման համար։ Միջազգային վարկատուների հետ համաձայնեցված օգնության ծրագրի համաձայն, Կիպրոսին անհրաժեշտ է մոտ 6 միլիարդ եվրո գտնել ինքնուրույն։ Սակայն դա դեպոզիտի հարկի հաշվին իրականացնել չի հաջողվի` երկրի խորհրդարանը երեքշաբթի մերժեց այդ տարբերակը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև