ԱՄՆ ԴՊՀ որոշումների ֆոնին ԱԽՏ բորսաները աճ են գրանցել

21.03.2013 12:36
ԱՄՆ ԴՊՀ որոշումների ֆոնին ԱԽՏ բորսաները աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի` մարտի 21–ին կայացած առուվաճառքները բացել են աճով։ Պատճառը ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշումն է` տոկոսադրույքը թողնել պատմական ցածր մակարդակում և շարունակել երկրի տնտեսությունը խթանելու միջոցների կիրառումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում աճել է 0,43 տոկոսով՝ կազմելով 4997,60 կետ։ Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,49 տոկոսով և կազմել 1969,24 կետ: Ճապոնական Nikkei Stock Average 225–ն առուվաճառքի ավարտին աճել է 0,99 տոկոսով` հասնելով 12592,00 կետի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական արժեքը:

KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը կազմվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև