21.03.2013 15:23
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհրաժեշտություն չի տեսնում մնալ ԴՊՀ ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չեն փակվել քանակական մեղմացման (QE) ծրագրերը, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։
Բերնանկեի խոսքով` ինքն արդեն այդ մասին խոսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ «Չեմ կարծում, թե ես միակն եմ, որ կարող եմ ղեկավարել QE–ից դուրս գալու գործընթացը։
Այսպիսով հաստատվում է խոսակցությունն այն մասին, որ Բերնանկեն հոգնել է և որոշել է անձնական կյանքով ապրել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: