Հայաստանում մարտի 21–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 419,18 դրամ է կազմել

21.03.2013 20:02
Հայաստանում մարտի 21–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 419,18 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 21–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 419,18 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 10,5 մլն դոլարի (մոտ 4,4 մլրդ դրամ) 49 գործարք: Միաժամանակ մարտի 21-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:

Մարտի 21-ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 417,95 դրամ, 1 եվրոն՝ 539,45 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև