Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for March 22nd, 2013

    ԵՄ վարկատուները մերժել են Կիպրոսի իշխանությունների առաջարկած փրկության ծրագիրը

    Friday, March 22nd, 2013

    Եվրոպայի քաղաքական գործիչները մերժել են Կիպրոսի իշխանությունների առաջարկած` տնտեսությունը փրկելու ծրագիրը. վարկատուները դեմ են կենսաթոշակային հիմնադրամի միջոցների ազգայնացմանը ու պետական պարտատոմսերի տեղաբաշխմանը, որոնք վճարումներն իրականացվելու են գազային հանքավայրերի մշակումից ստացված հետագա շահույթից, հաղորդում է Financial Times գործնական պարբերականը` հղում անելով աղբյուրներին։

    Ըստ ոչ պաշտոնական տվյալների, «եռյակը» (ԵՄ–ԵԿԲ–ԱՄՀ) մերժել է Կիպրոսի` «համերաշխության հիմնադրամ» ստեղծելու ծրագիրը

    Friday, March 22nd, 2013

    Կիպրոսի պոտենցիալ միջազգային վարկատուների «եռյակը» (Եվրամիություն–Եվրոպական կենտրոնական բանկ–Արժույթի միջազգային հիմնադրամ), ըստ ոչ պաշտոնական տվյալների, մերժել է կիպրոսյան իշխանությունների` Համերաշխության ներդրումային հիմնադրամ ստեղծելու ծրագիրը, որը ապահովված կլիներ կենսաթոշակային պահուստներով և բնական գազի արդյունահանումից ստացված եկամուտներով։

    Հայ ֆերմերները 2013թ.–ին շուրջ 15 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկեր կստանան. նախարարություն

    Friday, March 22nd, 2013

    Հայ ֆերմերներին տրվող գյուղատնտեսական վարկերի չափը 2013թ.–ին կկազմի շուրջ 15 մլրդ դրամ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 22–ին 418,09 դրամ է կազմել

    Friday, March 22nd, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 22–ին, մարտի 21–ի համեմատ, աճել է 0,14 կետով և կազմել է 418,09 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում մարտի 22–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 418,67 դրամ է կազմել

    Friday, March 22nd, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկի վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 95,8 մլրդ դրամ` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21 տոկոսով։

    ՀՀ ԿԲ վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում աճել է 21%–ով` հասնելով 95,8 մլրդ դրամի

    Friday, March 22nd, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկի վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 95,8 մլրդ դրամ` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21 տոկոսով։

    ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012թ.–ի 4–րդ եռամսյակի արդյունքներով 1,17 մլրդ դոլար է կազմել

    Friday, March 22nd, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1,17 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի վերջի 1,06 դոլարի համեմատ աճելով 10,4 տոկոսով։

    Հայաստանի ամենադեպոզիտային բանկերի թոփ–տասնյակը

    Friday, March 22nd, 2013

    Հայաստանի ամենադեպոզիտային բանկերի առաջին թոփ–տասնյակի ավանդների ամբողջ ծավալը 2012թ.–ին կազմել է 1137,5 մլրդ դրամ` 2011թ.–ի համեմատ ավելանալով 20,4 տոկոսով։ Դրա վկայությունն են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած` 2012թ.–ի ամենադեպոզիտային բանկերի վարկանիշի տվյալները։

    Հայաստանի փոխանակման կետերում դոլարի շրջանառությունը հունվարին կրճատվել է 38,9%–ով` դանալով մլն.

    Friday, March 22nd, 2013

    Հայաստանի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարի շրջանառությունը 2013 թվականի հունվարին, 2012թ. դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 38,9%-ով և կազմել $52,2 մլն , նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

    Հայաստանի բանկոմատների քանակը 2012թ. IV եռամսյակում հասել է 1170-ի

    Friday, March 22nd, 2013

    Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից Հայաստանի տարածքում տեղադրված բանկոմատների քանակը 2012թ. դեկտեմբերի վերջի դրությամբ հասել է 1170-ի` ավելանալով 47-ով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ կայքը: