ԱԽՏ բորսաները բացասական ցուցանիշով են բացվել Կիպրոսի բանկային խնդիրների ֆոնին

22.03.2013 11:33
ԱԽՏ բորսաները բացասական ցուցանիշով են բացվել Կիպրոսի բանկային խնդիրների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները ուրբաթ` մարտի 22-ի առուվաճառքները բացել են ցուցիչների նվազմամբ` Կիպրոսի բանկային ճգնաժամի ֆոնին, որի շարունակումը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել ողջ եվրագոտու համար, վկայում են սակարկության տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին ընկել է 1.09 տոկոսով՝ մինչև 12498,51 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0.12 տոկոսով՝ հասնելով 1,948,42 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն նույնպես բացվել է կարմիր գոտում և կազմում է 4956,20  կետ:

Նախօրեին հայտնի է դարձել, որ կիպրոսյան խորհրդարանն ուրբաթ օրը հետաձգել է երկրի բանկերի վերակազմավորման քվեարկությունը։ Տվյալ քայլերն անհրաժեշտ են Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալու համար, առանց որի պետությանը դեֆոլտ է սպառնում։ S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հինգշաբթի նվազեցրել է Կիպրոսի սուվերեն վարկային վարկանիշը մեկ աստիճանով` մինչև բացասական կանխատեսմամբ CCC։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև