Հայաստանի փոխանակման կետերում դոլարի շրջանառությունը հունվարին կրճատվել է 38,9%–ով` դանալով մլն.

22.03.2013 14:07
Հայաստանի փոխանակման կետերում դոլարի շրջանառությունը հունվարին կրճատվել է 38,9%–ով` դանալով մլն.

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարի  շրջանառությունը 2013 թվականի հունվարին, 2012թ. դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 38,9%-ով և կազմել $52,2 մլն , նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

Դոլարի առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.24 դրամ (աճը` 0.29 տ.կ.), իսկ վաճառքինը`406.68 (աճը` 0.17 տ.կ.)։
Ռուսական ռուբլով շրջանառությունը հունվարին կազմել է 908.5 մլն. ռուբլի` կրճատվելով մեկ ամսում 34,7%-ով։ Միաժամանակ, ռուբլու առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 ռուբլու դիմաց 13.18 դրամ (ամսվա ընթացքում 0.23 տ.կ. աճ), իսկ վաճառքի փոխարժեքը` մեկ ռուբլու համար 13.21 դրամ (աճը` 0.22 տ.կ.)։

Ինչպես ասվում է ԿԲ տեղեկագրում, հունվարին տարադրամի փոխանակման կետերում եվրոյով գործառնությունների ծավալը կազմել է 5.2 մլն` 2012 թվականի դեկտեմբերի € 8,7 համեմատ։

Եվրոյի առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 537.09 դրամ (անկումը` 1.69 տ.կ.), իսկ վաճառքինը` 539.90 (աճը` 8.79 տ.կ.)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև