Հայաստանի ամենադեպոզիտային բանկերի թոփ–տասնյակը

22.03.2013 16:37
Հայաստանի ամենադեպոզիտային բանկերի թոփ–տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ամենադեպոզիտային բանկերի առաջին թոփ–տասնյակի ավանդների ամբողջ ծավալը 2012թ.–ին կազմել է 1137,5 մլրդ դրամ` 2011թ.–ի համեմատ ավելանալով 20,4 տոկոսով։ Դրա վկայությունն են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած` 2012թ.–ի ամենադեպոզիտային բանկերի վարկանիշի տվյալները։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի դեպոզիտների համախառն ծավալում այդ բանկերի կողմից ներգրաված միջոցների մասնաբաժինը 2012թ.–ին կազմել է 78,45 տոկոս։

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, այսօր երկրում գործում է 21 բանկ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, 2012թ.–ին, ինչպես 2011թ.–ին, ամենադեպոզիտային բանկը HSBC Բանկ Հայաստանն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպոզիտների 133,5 մլրդ դրամի չափով (2011թ.–ի համեմատ աճը կազմել է 13,9 տոկոս) համախառն ծավալով։ Միաժամանակ բանկերի կողմից ներգրաված միջոցների ընդհանուր ծավալում բանկի մասնաբաժինը կազմել է 11,74 տոկոս։

Միաժամանակ Ամերիաբանկը տվյալ վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը (2011թ.–ին բանկը երրորդ տեղում էր)` 126,3 մլրդ դրամի չափով ավանդների ընդհանուր ծավալով (մոտ 40,3 տոկոսանոց աճ) և բանկերի դեպոզիտների ընդհանուր ծավալում 11,10 տոկոս մասնաբաժնով։

Վարկանիշի երրորդ հորիզոնականը, ինչպես և անցյալ տարի, զբաղեցնում է Արդշինինվեստ բանկը` 108 մլրդ դրամ ցուցանիշով (2011թ.–ին`14,9%–անոց աճ)։Միաժամանակ Արդշինինվեստբանկի կողմից ներգրաված ավանդների ընդհանուր մասնաբաժինը հայկական բանկերի դեպոզիտային պորտֆելի ընդհանուր ծավալում կազմել է 9,5 տոկոս։

Ամենադեպոզիտային բանկերի թոփ–տասնյակի չորրորդ հորիզոնականում զբաղեցրել է Յունիբանկը, որը 2012թ.–ի ընթացքում ավելացրել է իր դեպոզիտային պորտֆելի ծավալը` հասցնելով 104,2 մլրդ դրամի (41,8 տոկոսանոց աճ)։ «ԱՌԿԱ» գործակալության` 2011թ.–ի վարկանիշում բանկը եղել է յոթերորդ հորիզոնականում։ Պետք է նշել, որ Յունիբանկի դեպոզիտների մասնաբաժինը բանկային ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 9,16 տոկոս։

Հինգերորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 100,2 մլրդ դրամի չափով համախառն դեպոզիտային պորտֆելով (34,1% աճ) և 8,81 տոկոսի չափով համակարգի մասնաբաժնով։ Բանկը մեկ աստիճանով բարձրացել է վարկանիշում 2011թ.–ի համեմատ` տեղերով փոխվելով Հայբիզնեսբանկի հետ։

Այդպիսով, Հայբիզնեսբանկն ամրապնդվել է վարկանիշի վեցերորդ հորիզոնականում` 92 մլրդ դրամի չափով դեպոզիտների ծավալով (նույն ժամանակահատվածում`  4,4 տոկոսանոց աճ) և բանկային դեպոզիտների շուկայում 8,09 տոկոս մասնաբաժնով։

«ԱՌԿԱ»–ի տվյալների համաձայն, Կոնվերսբանկը 2012թ.–ի արդյունքներով  զբաղեցնում է ամենադեպոզիտային բանկերի վարկանիշի յոթերորդ տեղը` 80,8 մլրդ դրամի չափով (18,1% անկում) ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպոզիտների համախառն ծավալում և 7,11 տոկոսի չափով շուկայի մասնաբաժնով։ Միաժամանակ 2011թ.–ի վարկանիշում բանկը երկրորդ տեղում էր։

Վարկանիշի ութերորդ հորիզոնականում է (ինչպես 2011թ.–ին) գտնվում ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ`67,8 մլրդ դրամի չափով դեպոզիտների ծավալով (20,2 տոկոսանոց աճ) և բանկային դեպոզիտների շուկայում ունեցած 5,96 տոկոս մասնաբաժնով։

Վարկանիշի իններորդ հորիզոնականը զբաղեցրել է Արցախբանկը, որի դեպոզիտների ծավալը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 40,5 մլրդ դրամ (29,4 տոկոսանոց աճ), իսկ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմել է 3,56 տոկոս։ 2011թ.–ի վարկանիշում բանկը եզրափակում էր բանկերի առաջին տասնյակը։

Ամենադեպոզիտային հայկական բանկերի ցուցակում տասներորդն է դարձել Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբը` 2012թ.–ի ընթացքում ապահովելով 38,9 մլրդ դրամ (19,5 տոկոսանոց աճ), որի արդյունքում նրա մասնաբաժինը բանկերի դեպոզիտային պորտֆելի ընդհանուր ծավալում կազմել է 3,42 տոկոս։ 2011թ.–ի արդյունքներով` բանկը գտնվել է իններորդ հորիզոնականում։

Պետք է նշել, որ դեպոզիտների մեծությամբ ամենախոշոր հայկական բանկերի վարկանիշ կազմելու համար աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի Բանկեր» եռամսյակային տեղեկագիրը։

Բանկերի գործունեության բոլոր ցուցանիշներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ «Հայաստանի Բանկեր» տեղեկագրում, որը կազմվել է մամուլում հրապարակված բանկային կազմակերպությունների միասնական ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև բանկերի տրամադրած լրացուցիչ տեղեկատվության հիման վրա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև