ՀՀ ԿԲ վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում աճել է 21%–ով` հասնելով 95,8 մլրդ դրամի

22.03.2013 18:10
ՀՀ ԿԲ վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում աճել է 21%–ով` հասնելով 95,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 95,8 մլրդ դրամ` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21 տոկոսով։

Օրական իրականացվել է 27 հազար վճարում, ինչը 48 տոկոսով շատ է անցյալ տարվա նույն ցուցանիշից, նշված է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»։

Էլեկտրոնային վճարումների միջոցով իրականացված փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսայական գործունեության հաշվետվության) 2012թ.–ի չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 30,5 մլրդ դրամ, ինչը 5 տոկոսով շատ է 2011թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միաժամանակ բորսայական գործարքների իրականացման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով կատարված փոխանցումների միջին օրական ծավալը կազմել է շուրջ 218,8 մլրդ դրամ` 2011թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 19 տոկոսով կամ 34,3 մլրդ դրամով։

Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում գործարքների միջին օրական քանակը կրճատվել է 2 տոկոսով և կազմել օրական 89 գործարք։  ($1–ը 417,95 դրամ է)—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև