22.03.2013 19:57
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի պոտենցիալ միջազգային վարկատուների «եռյակը» (Եվրամիություն–Եվրոպական կենտրոնական բանկ–Արժույթի միջազգային հիմնադրամ), ըստ ոչ պաշտոնական տվյալների, մերժել է կիպրոսյան իշխանությունների` Համերաշխության ներդրումային հիմնադրամ ստեղծելու ծրագիրը, որը ապահովված կլիներ կենսաթոշակային պահուստներով և բնական գազի արդյունահանումից ստացված եկամուտներով։
Ինչպես հաղորդում է РБК–ն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այսօր առավոտյան բանակցություններ է վարել այդ հարցի շուրջ «եռյակի» ներկայացուցիչների հետ և, ամենայն հավանականությամբ, դրական պատասխան չի ստացել, նշվում է Kathimerini հունական թերթի առցանց տարբերակում։
«Համերաշխության հիմնադրամ» ստեղծելու ծրագիրն առաջադրվել էր նախօրեին Կիպրոսի քաղաքական կուսակցությունների առաջնորդների կողմից։ Այդ ծրագրի համաձայն, հիմնադրամը միջոցներ կներգրավի շուկա` գրավ դնելով պետական ակտիվների, կենսաթոշակային պահուստների, Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու ունեցվածքի և կղզու շելֆում բնական գազի արդյունահանումից ստացված հետագա եկամուտները։
Կիպրոսյան կառավարությանը պետք է ինքնուրույն 5,8 մլրդ եվրո հավաքել, որպեսզի եվրագոտու և ԱՄՀ–ի գործընկերներից կողմից 10 մլրդ եվրոյի չափով փոխառու միջոցներ ստանա։ Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունները նախատեսում էին անհրաժեշտ գումարը հավաքել երկրի բանկերում դեպոզիտների աննախադեպ միանգամյա հարկի հաշվին, սակայն այդ ծրագիրը մերժվեց կիպրոսյան խորհրդարանի կողմից։
Դիտորդները ենթադրում են, որ «եռյակի» կողմից «համերաշխության հիմնադրամի» ստեղծման ծրագրին տրված գնահատականի համար որոշիչ դեր է խաղացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշումը, ով դեմ է հանդես եկել կենսաթոշակային պահուստների աննպատակ օգտագործմանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: