ԵՄ վարկատուները մերժել են Կիպրոսի իշխանությունների առաջարկած փրկության ծրագիրը

22.03.2013 20:07
ԵՄ վարկատուները մերժել են Կիպրոսի իշխանությունների առաջարկած փրկության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի քաղաքական գործիչները մերժել են Կիպրոսի իշխանությունների առաջարկած` տնտեսությունը փրկելու ծրագիրը. վարկատուները դեմ են կենսաթոշակային հիմնադրամի միջոցների ազգայնացմանը ու պետական պարտատոմսերի տեղաբաշխմանը, որոնք վճարումներն իրականացվելու են գազային հանքավայրերի մշակումից ստացված հետագա շահույթից, հաղորդում է  Financial Times գործնական պարբերականը` հղում անելով աղբյուրներին։

Ծրագրի կետերից մեկը եղել է մեծությամբ երկրորդ Laiki բանկի բաժանումը` 100 հազար եվրոյից ավելի քիչ դեպոզիտներ ունեցող «լավ» բանկի և այդ գումարից ավելի բարձր դեպոզիտներ ունեցող «վատ» բանկի։

«Քննարկվել է դեպոզիտների դուրսգրման սկզբնական ծրագիրը, սակայն Կիպրոսի ԿԲ–ն կրկին դեմ է եղել»,– ասել է FT զրուցակիցը։ Միաժամանակ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կենսաթոշակային հիմնադրամի միջոցների ազգայնացումն անընդունելի է, հաղորդում է Փրայմը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև