Thu, 18 December
6.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.77 EUR: 447.27 GEL: 141.62 GBP: 509.42

Daily Archives: Mar 25, 2013

Կոնվերս բանկի պլաստիկ քարտերի թիվը 2012թ.–ին գերազանցել է 100 հազարը` ավելանալով 90%–ով

Կոնվերսբանկի կողմից 2012 թվականին հաճախորդներին տրամադրած պլաստիկ քարտերի թիվը 2011 թվականի համեմատ աճել է 90 տոկոսով` կազմելով ավելի քան 100 հազար քարտ։

Հայաստանում մարտի 25–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 418,01 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 25–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 418,01 դրամ է կազմել։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 25–ին 418,15 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 25–ին, մարտի 22–ի համեմատ, աճել է 0,06 կետով և կազմել է 418,15 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Moody’s. «Եվրագոտու երկրների վարկանիշները ճնշման տակ են»

Կիպրոսում ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն կունենա եվրագոտու բոլոր երկրների վարկանիշների համար։ Այդ մասին հաղորդում է Moody’s Investors Service վարկանշային գործակալությունը։ Գործակալությունում չեն բացառում Կիպրոսի դեֆոլտի, ինչպես նաև եվրագոտուց դուրս գալու հավանականությունը, հաղորդում է Вести.ru–ն։

Հայաստանում ոսկին թանկացել է

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Հայաստանի ԿԲ–ն մարտի 25-ին 1.5 մլրդ դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

Մարտի 25-ին տեղի են ունեցել 13, 26 և 39 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13246135, AMGT26239135 և AMGT3923C133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:

ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2012թ.-ի ընթացքում ավելացել են 35%-ով` կազմելով 38,3 մլրդ դրամ

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 38,3 միլիարդ դրամ՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ ավելանալով 35 տոկոսով:

Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արդար է համարում Կիպրոսի հարցով Եվրախմբի որոշումը

ԳԴՀ ֆինանսների նախարարության ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն երկուշաբթի գիշերը Եվրախմբի կողմից` Կիպրոսի ֆինանսական աջակցման միջոցների վերաբերյալ կայացրած որոշումն արդար է համարում և կարծում է, որ այն կարող է նպաստել այդ երկրի բանկային համակարգի նկատմամբ վստահությունը վերադարձնելուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $101,2 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 18-22–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $101,2 մլն՝ մեկ դոլարի դիմաց 415,84 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $22 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա մարտի 18–22–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 22 մլն դոլար` մարտի 11–15–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 11,3 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Եվրագոտու և ԱՄՀ–ի կողմից օգնությունը Կիպրոսի հաստատվել է 10 մլրդ եվրոյի չափով

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները երկուշաբթի գիշերը տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ հաստատել են եվրագոտու և ԱՄՀ–ի կողմից Կիպրոսին ֆինանսական օգնություն ցուցաբերելու չափը` 10 մլրդ եվրո, տեղեկացրել է Եվրախմբի ղեկավար Իերուն Դեյսելբլումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։