Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $101,2 մլն

25.03.2013 11:00
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $101,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 18-22–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $101,2 մլն՝ մեկ դոլարի դիմաց 415,84 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 5,9 մլն եվրո և ավելի քան  567,1 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 537,08 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,40 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 107,8 մլն դոլար, շուրջ 11,4 մլն եվրո և շուրջ 127,6 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 417,20 դրամ, 1 եվրոյի դիմաց 541,08 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,58 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 76 մլն դոլար: ($1–ը 418,09 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև