Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արդար է համարում Կիպրոսի հարցով Եվրախմբի որոշումը

25.03.2013 15:03
Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արդար է համարում Կիպրոսի հարցով Եվրախմբի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ԳԴՀ ֆինանսների նախարարության ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն երկուշաբթի գիշերը Եվրախմբի կողմից` Կիպրոսի ֆինանսական աջակցման միջոցների վերաբերյալ կայացրած որոշումն արդար է համարում և կարծում է, որ այն կարող է նպաստել այդ երկրի բանկային համակարգի նկատմամբ վստահությունը վերադարձնելուն, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»։

Եվրագոտու  երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը հանել է Կիպրոսի դեֆոլտի սպառնալիքը. երկուշաբթի ողջ գիշերը շարունակվող արտահերթ նիստն ավարտվել է եվրագոտու և ԱՄՀ–ի կողմից 10 մլրդ եվրոյի չափով Կիպրոսին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրով։ Միաժամանակ Բրյուսելն այլևս Կիպրոսից չի պահանջում 5,8 մլրդ եվրո հավաքել։

«Կարելի է ասել, որ այդ արդյունքը կարող է կայունացնել Կիպրոսի իրավիճակը։ Միաժամանակ այդ որոշումն արդարացի է բոլոր կողմերի և կիպրոսյան բանկերի ավանդատուների նկատմամբ։ Եվ կարծում եմ, որ այդ որոշումը կարող է նպաստել, որպեսզի սպառնալիքը Կիպրոսի նկատմամբ վստահության և անմիջապես Կիպրոսի ներսում աստիճանաբար վերանա»,– երկուշաբթի առավոտյան ասուլիսի ժամանակ ասել է Շոյբլեն։

Նոր պայմանավորվածությունների համաձայն, Կիպրոսի մեծությամբ երկրորդ Laiki բանկը կբաժանվի «լավ» և «վատ» բանկերի։ «Լավ» բանկեր կտեղափոխվեն մինչև 100 հազար եվրոյի դեպոզիտներ և սպասարկվող վարկեր, իսկ վատը` 100 հազար եվրոյից բարձր դեպոզիտները և չսպասարկվող վարկերը։

Կիպրոսի օգնության ներկա ծրագիրն արդեն չորրորդն է, որը Եվրախումբը քննարկել է վերջին շաբաթվա ընթացքում։ Մարտի 16–ին խորհուրդը մի ծրագիր ընդունեց, սակայն այն չհաստատվեց կղզու խորհրդարանի կողմից։ Ինչպես նշել է Շոյբլեն, երկուշաբթի գիշերն ընդունված որոշումը կիպրոսյան խորհրդարանի հետ համաձայնեցում չի պահանջի։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև